Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեհովտում, ինչպես Եվրոպայում,վազերի վրա հակակարկտային ցանցեր են փռում

Հուլիս 13,2012 12:51

արխիվային լուսանկար

ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրով, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ  2011թ.-ից   իրականացվում է   «Աղետների նախապատրաստվածության եւ ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագիրը: Դրա շրջանակներում   Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի խաղողի այգիներից մեկում տեղադրվել են  պինդ թելերից հյուսված հակակարկտային ցանցեր: Հուլիսի 8-ին այդտեղ   փռվել է ցանցերի փոքր խմբաքանակ:

Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանն «Առավոտի» թղթակցին ասաց, որ հուլիսի 17-ին Այգեհովիտ են ժամանելու ցանցն արտադրող իտալական ընկերության ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ 3000 քառակուսի մետր տարածքում հակակարկտային ցանցեր են փռվելու:

Լ. Գրիգորյանի խոսքերով` բացի խաղողի վազերը  կարկուտից պաշտպանելուց, ցանցերը հասունացած բերքը  պաշտպանում են   թռչուներից, մրջյուններից, մժեղներից: Հակակարկտային ցանցերը 12 տարվա պիտանելիության ժամկետ ունեն: Այդ ցանցերը Հայաստանում առաջին անգամ են կիրառվում, սակայն լայն կիրառություն ունեն Եվրոպայում եւ Թուրքիայում: Ծրագիրը փորձնական է, ժամանակի ընթացքում պարզ կդառնա   Հայաստանի խաղողի այգիներում հակակարկտային ցանցերի լայն կիրառման նպատակահարմարությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031