Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն այդպես չի ասել

Հուլիս 13,2012 12:28

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երբեք չի հայտարարել, թե ՀՀ-ում ամուսնության տարիքը սահմանվելու է 19 տարեկանը,- ի պատասխան «Ա1+»-ի հարցման ասաց ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը։

ՀՀ արդարադատության նախարարը հարցին անդրադարձել էր նաեւ երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, սակայն ամուսնության տարիքին առնչվող 19-ը թիվը շրջանառության մեջ է դրվել նախարարի անդրադարձից օրեր առաջ:

Ըստ Ծովինար Խաչատրյանի ՝ լրատվամիջոցներից մեկում հայտնված այդ տեղեկատվությունը, որը նաեւ մի քանի օր շարունակ քննարկվում է սոցիալական ցանցերում, ապատեղեկատվություն է։

Ծովինար Խաչատրյանը ենթադրում է, որ ապատեղեկատվությունը տարածվել է այն բանից հետո, երբ կայքերից մեկում 18-ի փոխարեն 19 է հրապարակվել, որն էլ արտատպել են որոշ լրատվամիջոցներ, սովորույթի համաձայն՝ առանց հղման։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031