Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու սևամորթ ֆուտբոլիստները խոստանում են հաղթել նաև իսրայելցիներին

Հուլիս 13,2012 12:19

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը հանդես եկավ միջազգային խաղով. սեփական հարկի տակ հյուրընկալելով Մոնտենեգրոյի «Ռուդարիին»` կարողացավ հաղթահարել եվրագավաթի որակավորման առաջին փուլը: Հաջորդ խաղը լինելու է իսրայելցիների հետ:

Մարզիչ Վարդան Բիչախչյանն իր մամուլի ասուլիսում նշեց, որ հենց այդպիսի լարված խաղ էլ սպասում էր, և որ «Շիրակ» թիմը 8 տարի շարունակ չի մասնակցել Եվրալիգայի խաղերին, վերջինը եղել է 2004 թվականին: « Եվրոպական խաղերը իրենց լարվածությամբ ու ոճով տարբերվում են մեր առաջնության խաղերից, և բնական է լարվածությունը մեծ էր, քանի որ այս խաղի արժեքը բարձր էր: Առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության էինք հասել, ու գիտակցում էի, որ տղաների վրա ճնշում կա: Ինչքան էլ փորձեցինք մենք մեր ֆուտբոլը խաղալ, ճիշտ է առաջին խաղակեսում մեր հաշիվը 0:0 էր, ավելի համարձակ էինք գործում, ռեալ պահ ունեցանք գոլի հարյուր տոկոսանոց, որը չկարողացանք իրացնել. մի դեպքում Բեկոյի հարվածից հետո հակառակորդի դարպասապահը գերազանց խաղաց, մյուս դեպքում փայլեց դարպասապահը Յուրոյի հարվածից հետո: Անհիմն գոլ բաց թողեցինք, կարելի է կուրիոզ համարել, դրանից հետո կարողացանք արագ վերականգնել խաղի հաշիվը, ու արդեն լարվածությունը եկավ առաջին պլան, ինքան էլ փորձեցինք տղաներին տրամադրել ազատ ու վստահ խաղի, երևի հաշիվը չէր թույլ տալիս ավելի համարձակ ու անկաշկանդ գործելու: Միշտ չէ, որ ինչ պլանավորում ենք, մեր ուզածով է ստացվում: Հոգեբանական առումով դեռ պատրաստ չենք նմանատիպ խաղերի, եթե հաշիվը նվազագույն է, կամ թույլ չի տալիս ու վտանգ կա,ուրեմն այդտեղ լարվածություն կա ու մի քիչ էլ վախ կա ձեռք բերածը չկորցնելու», -ասաց մարզիչը:

Նա խոստացավ այնպես անել, որ այսուհետ անկախ հաշվից թիմը կարողանա առաջադրանք կատարել, ավելի վստահ ու անկաշկանդ ֆուտբոլ խաղալ: Վարդան Բիչախչյանը նշեց նաև, որ դրսից հրավիրված լեգեոներների ու տեղի տղաների միջև ներդաշնակություն ու ջերմ մթնոլորտ է ստեղծվել:

«Ռուդարիի» մարզիչը` Նիկոլյա Ռակոևիչը, ևս խոստովանեց, որ մեր թիմը ավելի լավ է խաղացել: «Եթե մենք ուզում ենք շարունակել խաղալ Եվրոպայում, չեմ կարծում, որ նման սխալներով կարողանանք երկար դիմանալ, մեր սխալները ամբողջ խաղի ընթացքում շատ էին, «Շիրակը» շատ լավ էր հասկանում ու կարողանում էր օգտվել այդ սխալներից: «Շիրակը» տակտիկապես շատ լավ էր խաղում ու լավ էլ համբերություն ուներ: «Շիրակը» այսօրվա խաղում ավելի լավ էր խաղում: Երկու խաղերը տեսնելով, կարող ենք ասել, որ «Շիրակը» ավելի լավ թիմ է»,-ասաց մրցակցի մարզիչը:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սևամորթ տղաներն էլ իրենց գոլ խփել-չխփելը կապում էին Աստծո կամքի հետ: Նրանցից մեկը` Յամին Յորոն ասաց, որ իրենց հաղթանակը տրվեց Աստծո կամքով ու խոստացավ հաղթանակ տանել նաև Իսրայելում: Ի դեպ, նրանք նշում, են, որ իսրայելցիների հետ խաղը ավելի դժվար է լինելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031