ՀԱԿ կենտրոնական գրասենյակի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդաշարին: Ըստ նրա՝ ՀԱԿ-ում փոխվել է քաղաքականությունը, փոխվել են նպատակները: Ավելի ուշ խոստովանել է, թե հույս ուներ, որ անցած տարի հռչակված քաղաքագիտական վերլուծությունը չի վերածվի քաղաքականության: Դավիթ Շահնազարյանը նաեւ պնդել է, որ ՀԱԿ-ը փորձում էր իշխանություն վերցնել՝ ԲՀԿ-ի ղեկավարությամբ: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի նախկին անդամը հայտարարել է՝ այսօր այլեւս գոյություն չունի համաժողովրդական շարժում: