Այսօր Orange-ը հայտարարեց Հայաստանում Nokia 808 Pure View սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Nokia 808 սմարթֆոնն առաջինն է, որը համալրված է մրցանակի արժանացած PureView տեխնոլոգիայով: Այն Nokia սմարթֆոնների միջոցով պատկերի ստացման ամենաբարձրորակ տեխնոլոգիան է, որը համատեղում է բարձր արդյունավետության սենսորային, բացառիկ Carl Zeiss օպտիկական և Nokia-ի կողմից մշակված պատկերի ստացման ամենաբացառիկ հնարավորությունները:
Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին բաժանորդագրվելով` այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել սկսած 190,000 ՀՀ դրամից: Ավելին, Պանտերա սակագնային պլանի բաժանորդները անվճար կստանան 250ՄԲ-ից մինչև 1000ՄԲ ինտերնետի լրացուցիչ ծավալ սմարթֆոնը գնելուց հետո առաջին տարվա ընթացքում: Առանց բաժանորդագրության այս հեռախոսը կարելի է ձեռք բերել 350,000 ՀՀ դրամով:
Nokia 808 PureView սմարթֆոնն աչքի է ընկնում բարձր արդյունավետության Carl Zeiss օպտիկական և պիքսելների ընտրության նոր տեխնոլոգիայով հագեցած 41 մեգապիքսել բարձր հստակություն ունեցող ֆոտոխցիկի սենսորային հնարավորությամբ: Սա նշանակում է, որ այն հնարավորություն է տալիս խոշորացնել պատկերը առանց որակի կորստի և 1 պիքսելում խտացնել 7-պիքսելային ինֆորմացիան: Բարձր ռեզոլյուցիայի պարագայում (առավելագույնը 38 մեգապիքսել) այն հնարավորություն է տալիս ստանալ պատկերը, այնուհետ խոշորացնել այն, տեղադրել նոր շրջանակի մեջ, կտրել և փոփոխել չափսերը և ի հայտ բերել պատկերի` նախկինում աննկատելի մանրամասները: Երեկոյան ռեժիմով լուսանկարելու և լուսանկարները փոքր չափսերով պահպանելու, էլ. փոստի, MMS-ի միջոցով և սոցիալական ցանցերում դրանցով կիսվելու հնարավորության շնորհիվ Nokia 808 PureView սմարթֆոնը յուրաքանչյուրին տալիս է ցանկացած պարագայում պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարներ ստանալու հնարավորություն:
Nokia 808 PureView սմարթֆոնի բացառիկ հնարավորություննրը թույլ են տալիս`
Կարդացեք նաև
- կատարել լիարժեք HD 1080 պիքսել բարձր հստակության տեսաձայնագրություններ և դիտել դրանք 4 անգամ խոշորացված ռեժիմով` առանց պատկերի որևէ որակական կորստի,
- տեսաձայնագրել և դիտել տեսաձայնագրությունները աշխարհում առաջին անգամ կիրառվող Nokia Rich Recording տեխնոլոգիայի միջոցով, որն ապահովում է նույն որակը, ինչ CD սկավառակով տեսաձայնագրությունը դիտելիս,
- ցանկացած ականջակալի միջոցով ստերեո հնչողությունը վերածել իրական հնչողության և Dolby Headphone բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ ապահովել Dolby Digital Plus 5.1 իրական հնչողություն:
Nokia 808 սմարթֆոնի առանձնահատկութնների վերաբերյալ մանրամասների համար այցելել https://www.nokia.com/global/products/phone/808pureview/specifications/:
R