Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Ես դա ասում եմ որպես նախկին ոստիկան»

Հուլիս 13,2012 10:39

«Ժողովուրդ»-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանի հետ.

– ԲՀԿ-ն խիստ քննադատության ենթարկեց ե՛ւ կառավարությանը, ե՛ւ վարչապետի վարած քաղաքականությունը, ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ն «ա՞չք ունի» վարչապետի աթոռի վրա, թե՞ այդ ամենն արվեց՝ ընդդիմադիր կեցվածքից ելնելով։

– Չգիտեմ՝ վարչապետի աթոռի վրա աչք ունեն, թե ոչ, դա իրենց հարցրե՛ք, ես վստահ էի, որ իրենք էլ են միանալու մեզ՝ կառավարության ծրագիրը կյանքի կոչելու համար, բայց եթե չեն միացել, կարծում եմ՝ մենք ՀՀԿ-ի հետ էլ մեր աշխատանքը կկատարենք, ու այն շատ արդյունավետ կլինի։ Մենք այդ պատասխանատվությունն արդեն մեզ վրա ենք վերցրել, միասին ենք ծրագիրը ներկայացրել, միասին էլ ամեն ինչ կանենք։

– Երկրում ակտիվացել են քրեական տարրերը, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է քրեականացված օլիգարխիան մարտահրավեր նետում Սերժ Սարգսյանին։ Քանի որ ստացվում է, որ վերջինս չի կարողանում վերահսկել իր կուսակիցներին՝ Ռուբեն Հայրապետյան, Մհեր Սեդրակյան…

– Նախագահին այդպիսի մեղադրանք առաջադրելը շատ սխալ է, եթե իրեն ճանաչեիք, նման բան չէիք ասի, նրա գործողությունները շատ ճիշտ ու ռեալ են, ես համոզված եմ, որ նա շատ ճիշտ որոշումներ է կայացնում։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, պետք է նշեմ, որ արդեն այդ ամենի մեղավորներին կալանավորել են։ Իրավապահ մարմիններն այսօր շատ լավ են աշխատում։ Կողքից եմ նայում Վլադիմիր Գասպարյանի՝ իմ ընկերոջ աշխատանքին եւ շատ բարձր եմ գնահատում նրա կատարածը, նա այն մարդը չէ, որ ինչ-որ մեկից կվախենա ու ինչ-որ մեկի չի ձերբակալի։ Գիտեմ, որ յուրաքանչյուր մահացածի հետեւում ընտանիք է, ես նրանց ցավակցում եմ, գիտեմ, որ իրենց հարազատների համար կարեւոր է, որ դեպքը բացահայտվի։ Ոստիկանությունը, դատախազությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը նորմալ աշխատում են, եւ ես դա որպես նախկին ոստիկան եմ ասում։

– Չե՞ք կարծում, որ ԱԺ պատգամավոր ՌուբԵն Հայրապետյանն անում է այն, ինչ ինքն է ցանկանում, քանի որ անգամ Ս. Սարգսյանի հետ խոսելուց, մանդատից հրաժարվելուց հետո էլ նա կրկին մարդ ծեծեց։

– Չէ՛, այդպես չէ, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանին գիտեմ՝ նորմալ մարդ, ձիգ տղա, որը քայլ արեց ու մանդատից հրաժարվեց, կարծում եմ՝ ոչ բոլորը կարող էին այդ քայլն անել։ Ես գտնում եմ, որ նա ճիշտ քայլ է արել։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031