Լոնդոնի օլիմպիական խաղերում Չինաստանի մարզիկների թիվը 396 է: Քանակի տեսանկյունով սա այս երկրի երրորդ թիմն է պատմության մեջ, որի կազմում հանդես է գալու օլիմպիական 29 գործող չեմպիոն: 2008 թվականին հարազատ հարկի տակ անցկացված օլիմպիական խաղերում այս երկիրը ներկայացված էր 639 մարզիկներով:
Լոնդոնում օլիմպիական «գերտերությունը» լինելու է ԱՄՆ-ը, որի 530 մարզիկներից 76-ը տարբեր տարիների օլիմպիական չեմպիոններ են, 124-ը՝ մեդալակիրներ, իսկ երկրորդն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն է 436 օլիմպիականներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ