Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի եւ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դարձել է «Կարրարեզե» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: 34-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի առաջնության «C-1» խմբի երրորդ դիվիզիոնում հանդես եկող այս ակումբը գնել է այն պատճառով, որ ինքն էլ այդ շրջանից է: «Վերջապես ես իմ հարազատ քաղաքում եմ: Ես «Կարրարեզե» ակումբի սեփականատերն եմ: Սա իմ նվերն է շրջանի բնակիչներին: Ես ակումբի համար առաջիկա տարիների հստակ ծրագիր ունեմ, որի առաջին փուլը լինելու է «B» խումբ անցնելը: Եվ այդ գործում գլխավոր շեշտը դրվելու է տեղի ֆուտբոլիստների վրա», – գրել է հանրահայտ դարպասապահը «Facebook»-ի իր էջում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ