Խոսքը Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ըմբիշ Հասան Բարոեւի մասին է:
2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր հովանավոր «Мегафон» ընկերությունը պաշտոնական նամակ է ուղարկել Սոչի 2014-ի կազմկոմիտե՝ դժգոհելով մի հեռուստահոլովակից, որում օլիմպիական խաղերի հաղթող, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գովազդում է МТС ընկերությունը: «Այդ բնույթի գովազդային կամպանիաների անցկացումն օլիմպիական չեմպիոնների կերպարն օգտագործելով՝ հակասում է գործընկերային պայմանագրերին եւ կարող է որակվել որպես «պարազիտային մարքեթինգ», – ասվում է նամակում: Այստեղ ամենավատն այն է, որ ռուսական բջջային երկու խոշորագույն ընկերությունների միջեւ ճակատամարտի զոհ կարող է դառնալ մարզիկ, որը Լոնդոնում օլիմպիական մեդալ նվաճելու լավ հնարավորություններ ունի: Ստացվել է այնպիսի վիճակ, որ եթե Սոչիի օլիմպիական խաղերի կազմակերպիչները համաձայնեն «Мегафон»-ի հիմնավորումներին, օլիմպիական խարտիայի կանոններով ՄՕԿ-ը կարող է Հասան Բարոեւի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ընդհուպ, մինչեւ որակազրկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ