Սարդարապատ հուշահամալիրում երեկ` հուլիսի 11-ին, անցկացվեց տոլմայի մրցույթ-փառատոն: Փառատոնի ընթացքում 18-20 տաղավարներ ներկայացրեցին իրենց պատրաստած տոլմայի տեսակները: Տոլմա պատրաստել էին խոհարարաներ, անհատներ. Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում էր 3-4 հոգի: Փառատոնի ընթացքում ժյուրին, որոշեց լավագույն տոլմա պատրաստողին, որին տրվեց կավե գավաթ, մնացած երեք հորիզոնակններում հայտնված ուտեստները անվանակարգվեցին` «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն բերք»: Միջոցառմանը ներկա էին նաեւ բարձրաստիճան հյուրեր, հայտնի մարդիկ:
Նման փառատոն կազմակերպելու նպատակը Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելն է, ինչպես նաեւ` հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն է եւ հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցի ամրագրումը, ինչպես նաեւ` տոլմայի ներկայացումը, որպես հայկական կերակրատեսակ, հերքելով այն տարածված թյուր կարծիքը, թե այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:
Տոլմա բառը տոլի արմատից է, որը նշանակում է խաղողի վազ: Իսկ ավանդական տոլման եղել է գառի մսով եւ խաղողի թփով: Հետեւաբար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով, եթե տոլման պատրաստվել է խաղողից, իսկ հայ ժողովուրդը ապրել է խաղողի տարածքներում, ապա մեկ այլ ազգի պատկանել չի կարող :
Քրիստինա Միրզոյան