Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ ՕԵԿ-ի մասին. «Վիրահատող խիրուրգները մեկ-մեկ գործ ունենում են կույրաղիքի հետ» (Տեսանյութ)

Հուլիս 12,2012 17:49

«Նախանձում եմ այն մարդուն, ով առաջինը ՕԵԿ-ին ասաց կույրաղիք»,-այսօր Aravot.am-ի հարցին, թե ողջ նախընտրական քարոզարշավների ժամանակ ՕԵԿ-ին կույրաղիք էիք ասում, հիմա ինչպե՞ս եք նրանցից ակնկալում, որ ստորագրություն կտան՝ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար՝ այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ «Ասեմ ձեզ, վիրահատող խիրուրգները մեկ-մեկ գործ ունենում են կույրաղիքի հետ»:

Մեր հարցին՝ որեւէ երկխոսություն ՕԵԿ-ի հետ հնարավոր համարո՞ւմ եք՝ ի պատասխան՝ Լեւոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Այլ հարցեր կա՞ն»:

Ավելի ուշ Լեւոն Զուրաբյանը կատակեց՝ ասելով, որ իմ սադրիչ հարցի պատճառով հնարավոր է ձայն կորցրեցին. «Մենք մտածում էինք՝ ՕԵԿ-ից մեկ-երկու ստորագրություն կստանանք, բայց իմ նման պատասխանից հետո՝ դժվար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031