ԲՀԿ-ի հետ կապված հարցերին՝ ընդդիմությո՞ւն է արդյոք, հնարավո՞ր է սրանք խաղեր են եւ այլն, մշտապես պատասխանում են, որ դա կերեւա շատ շուտ, առաջիկա նախագահական ընտրություններին, ԱԺ նիստերին նրանց քվեարկությամբ:
Այս առնչությամբ Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ եթե «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ ԲՀԿ պատգամավորները չստորագրեն՝ սրանով կարելի՞ է բացահայտել ԲՀԿ-ի իրական դեմքը, կեցվածքը՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ավելի հակված եմ ընդունել Տեր-Պետրոսյանի տեսակետը, որ ընդդիմությունը այն ուժն է, որը ներկայացված չէ իշխանության մեջ : Ընդդիմանալու տարբեր աստիճաններ կան, կարելի է ընդդիմանալ արմատապես, կարելի է ընդդիմանալ չափավոր, բայց եթե դու մաս չես կազմում կառավարությանը, ուրեմն ընդդիմություն ես: Ես չեմ կարծում, որ ամեն մի քվեարկություն պիտի դարձնենք լակմուսի թերթ: Դա շատ անարդյունավետ, անիմաստ մոտեցում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ