Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ Ժորա Աթոյանի թաղմանը իշխանությունը նվագախումբ է ուղարկել ու ՊՆ-ից աշխատակիցներ

Հուլիս 12,2012 17:20

Ժորա Աթոյան

«Սա սադիստական մոտեցում էր ազատամարտիկի նկատմամբ, ամենազզվելին այս իրադարձության մեջ այն է, որ հետմահու պարզվում է, որ նա իսկապես հարգված ազատամարտիկ է, ռազմական զինվորական նվագախումբ են ուղարկում, ՊՆ-ից աշխատակիցներ են այցելում նրա թաղմանը»,-այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին՝ Դուք գտնում եք, որ ազատամարտիկ Ժորա Աթոյանի մահն ամբողջությամբ իշխանությունների խղճի՞ն է: Զուրաբյանի խոսքերով՝ «Պարզվում է՝ նա ազատամարտիկ է, իսկ իր կենդանության օրոք պարզվում է՝ պետությունը պետք է ամեն ինչ աներ, որ չկարողանար այդ մարդը գոյատեւել: Մահվան պատճառն այն վիրավորանքն էր, որն ինքն ուներ մի պետության նկատմամբ, որում ինքը արյուն էր թափել, ու որը իրեն տեր չկանգնեց: Այս իշխանության համար ավելի կարեւոր է հետապնդել այլախոհներին, քաղաքական հակառակորդներին, քան խրախուսել այն մարդկանց, որոնք մարտնչել են»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ այս պահին ՀԱԿ այլ անդամների նկատմամբ հետապնդում իրականացվո՞ւմ է, ճնշումներ կա՞ն՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ճնշումներ, հետապնդումներ միշտ կան, ամենամեծ հետապնդումների էությունը նրանում է, որ այս իշխանությունները կարծես համակարգ են դարձրել, որ այլախոհ հայացքներ ունեցող մարդիկ չպետք է պետական մարմիններում, անգամ մասնավոր բիզնեսներում աշխատանք ստանան: Այսօր մասնավոր բիզնեսների ղեկավարներին ուղղակի հրահանգավորում են, որ այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, չպետք է կարողանան իրենց օրվա հացը վաստակել: Հայաստանում կան բիզնեսներ, որոնք կախված չեն իշխանություններից, բայց դրանք շատ քիչ են, մեծ մասը ուղղակի կախվածության մեջ է նրանցից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031