Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանաչ որդերը կիեւյանցիներին օր ու արեւ չեն տալիս

Հուլիս 12,2012 17:01

 

Կիեւյան փողոցի երկու կողմերի ծառերը որդնել են, չնայած, որ վերջերս են սրսկվել: Կիեւյանի բնակիչների խոսքերով, ծառերի տերեւները կրծելուց հետո, որդերը թափվում են գետնին, անցորդների վրա. «Կանաչ գույնի որդեր են, շատ արագ բազմանում են, ամբողջ գետինը որդ է ման գալիս, մարդիկ չեն կարողանում քայլել այդ հատվածով: Էս շոգին տերեւ չի մնացել ծառերի վրա: Կրծելուց հետո մեկ էլ տեսնում ենք շենքերի պատերով դեպի բնակարաններ են բարձրանում, ուր ասես, որ չենք ահազանգել, քաղաքապետարան, թաղապետարան: Արաբկիրի թաղապետարանից ասում են` գիտենք, որ ծառերը վարակված են, բայց ոչինչ անել չենք կարող, մեկ անգամ արդեն դեղ արել ենք, սակայն հիմա փող չունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում  իր դժգոհությունը հայտնեց Կիեւյանի տարեց բնակիչներից մեկը, որը սակայն, խոսում էր իր հարեւանների անունից եւս:

Արաբկիր վարչական շրջանի կանաչապատ տարածքների պատասխանատուն  «Արաբկիր-կամար» ՓԲԸ-ն է: Aravot.am-ի հարցերին ի պատասխան, ընկերությունից հայտնեցին, որ առաջին սրսկումն արդեն արել են, իսկ 2-րդը պետք է լինի օգոստոսին՝ որդերի սեզոնին: Հարցին, թե որդերը սեզոնից դուրս են փաստորեն կրկին հայտնվել  եւ արդյոք նման դեպքերում սրսկումը սահմանված ժամկետից շուտ չի կատարվում, ընկերությունից ասացին. «Գոյություն ունի նախահաշիվ եւ մենք այդ ծախսերը կատարում ենք այդ հաշվից: Մյուս սրսկումը կատարելու ենք օգոստոսին, դրանից շուտ չենք կարող»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031