«Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի ջրերը մի առվով չհոսեցին, երբ սանիկը ընտրություններից առաջ որոշեց հանրապետական դառնալ եւ աշխատել այլ թիմի համար: Որոշ տեղեկություններով, կոնֆլիկտն այնքան է խորացել, որ Արթուր Հարությունյանը դրա պատճառով Հայաստանում չէ: Մի քանի հարց ուղղեցինք ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին:
– «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ի պատասխան ձեր բողոքի հայտարարեց, որ բարեգործությունը շարունակելու է, ի՞նչ եք պատրաստվում անել:
– Ո՞ւմ հաշվին է շարունակելու: Գոնե թող բարի լինեն այդ դեպուտատ կոչեցյալները փորձեն կարդալ օրենքը ու հասկանալ’ բարեգործություն ինչ է նշանակում, որ եթե մի բարեգործություն թույլտվություն չունի, չի կարելի բարեգործություն անել: Այսօր անօրինական բարեգործություն են անում, ո՞ւմ հաշվին’ մեր հաշվին, մեր ընկերության հաշվին: Լավ, ուզում է բարերարություն անել, փող փորձի ուրիշ երթուղիներ էլ մտնի, շատ երթուղիներ կան: Չէ, մտադրված մեր երթուղիների դեմ է, միտք ունի ոչնչացնե՞լ մեր ընկերությունը, ոչնչացնե՞լ աշխատատեղերը:
– Ասել է թե’ դուք դիտավորությո՞ւն եք տեսնում կոնկրետ Ձեր ընկերության դեմ:
Կարդացեք նաև
– Միանշանակ: Ուրիշ ձեւ չեմ կարող հասկանալ: Մարդ պետք է իր կյանքում ստեղծարար լինի, ոչ թե քանդելաոճով մտածի:
– Դուք եւ Արթուր Հարությունյանը հանրապետական եք, հնարավո՞ր է, դրա համար փորձում են Ձեզ ճնշել մարզում:
– Մեզ չի կարա որեւէ մեկը փորձի ճնշի: Որեւէ մեկը չունի էդքան հնարավորություն, որ կարողանա մեզ ճնշի: Ինքը շատ-շատ կարա նման տիպի քայլեր անի, փորձի անօրինական բաների մեջ մտնել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ