Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գիտնական. «Կառավարությունը խոսում է գիտության աջակցման մասին, սակայն պրոգրեսիան շատ դանդաղ է»

Հուլիս 12,2012 16:27

Այսօր ՀՀ. Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպեց երիտասարդ գիտնականների հետ:

ՖՈՏՈԼՈՒՐ

«Ես տեսնում եմ նոր երիտասարդների, որոնց չեմ տեսել մինչեւ այսօր ու դա արդեն դրական փոփոխություն է: Մենք մի ծրագիր ենք նախաձեռնել, որով ցանկանում ենք տեսնել, թե երիտասարդական ինչ ներուժ ունենք: Տարիներ առաջ դա դժվար էր անելը, քանի-որ չկային լավ մասնագետներ: Հիմա վիճակը լավացել է»,- փաստեց Մարտիրոսյանը: Ասում է`իրենց ընդհանուր թվաքանակը կազմում է 4000 մարդ: Ունեցել են կորուստ, քանի-որ 1990 թվականին 7000 մարդ էր: Այժմ նախկին 35%-ի փոխարեն 25%-ն է երիտասարդ:
«Լավ է, որ երիտասարդությունը մեկ երրորդն է կազմում: Կարծում եմ դա վերջին տարիներում ինստիտուտների կատարած գործն է: Ավելանում է գիտության եւ կրթության հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը: Ցավալի է միայն, որ միջին սերունդը քիչ է հետաքրքրված: Մեզ մոտ ինչո՞ւ պակասեցին գիտնականները, քանի որ շատ-շատերը լքեցին Հայաստանը: Հույս ունեմ, որ դուք կմնաք այստեղ ու կզարգացնեք տեղական գիտությունը»,- ասում է ակադեմիկոսը:
Իրենք ունեն պահանջ` 2-3 ազատ հաստիք երիտասարդների համար, որ նրանք ընդունվեն աշխատանքի: Ըստ նրա, դա որոշ չափով արվել է. «Եթե հետեւում եք ուրիշ երկրների խնդիրներին, ապա ասեմ, որ Ռուսաստանում եղած ժողովի ժամանակ, իրենց նախագահը ասաց, որ թեեւ Ռուսաստանը գիտության երկիր է, միեւնույն է` կան դժգոհ գիտնականներ, սակայն դրան զուգահեռ ավելացրեց նաեւ, որ իրենց ԳԱԱ-ին տրամադրվելու է 50 մլրդ. ռուբլի»:
Ռադիկ Մարտիրոսյանը կարեւորում է նաեւ գիտնականների աշխատավարձերի հարցը, սակայն այստեղ նոր ասելիք չունի: Համոզված է` պետք է ինչ-որ հիմնարար մոտեցում լինի այս խնդրին: Նա տեղյակ է նաեւ, որ կան դժգոհություններ` կապված նաեւ բնակարանների հետ:
Երիտասարդ գիտնականներից մեկը նկատել է` կառավարությունը խոսում է գիտության աջակցման մասին, սակայն պրոգրեսիան շատ դանդաղ է: Նա հարցրեց Մարտիրոսյանից` ի՞նչ ակնկալեն երիտասարդները: Նա առաջարկեց` գիտնականի կոչումը ստացածների համար ստեղծել ֆոնդ, որը կապահովի նրանց կարիերայի աճը:
Ի պատասխան երիտասարդի, ԳԱԱ. նախագահը ասաց. «Ինչ վերաբերվում է կառավարության աջակցությանը, ապա մենք նրանց կողմից ստանում ենք տարեկան եւ երեք ամյա աջակցություն: Կամ պետք է լինի հեղափոխական փոփոխություններ, այսինքն` մեկը միլիարդներ ներդնի գիտության մեջ, կամ էլ բյուջե մտնող գումարները շատանան: Սակայն իմ ակնկալիքները քիչ են: Իսկ ինչ վերաբերում է Ձեր երկրորդ ասածին, կարծում եմ` դրա մասին պետք է մտածել»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031