Լրահոս
Օրվա լրահոսը

Գերազանցիկ իրաքահայը ասպիրանտուրայում սովորելու խնդիր ունի

Հուլիս 12,2012 15:59

Սեւան Վարդանյանը Իրաքում է ծնվել, պատերազմական գործողությունների պատճառով 2005-ին տեղափոխվել է Հայաստան եւ այժմ ունի փախստականի կարգավիճակ: Այստեղ նա ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետ: Սեւանն ասում է, որ ուսման վարձը շատ բարձր էր՝ 800000 դրամ, եւ չնայած փախստականի կարգավիճակին, իրենից այն գանձվում էր այնպես, ինչպես արտասահմանի քաղաքացիների դեպքում:

Պատմում է, որ սկզբում շատ դժվար է եղել ընտանիքի համար, ծանոթներից մեկը ժամանակավորապես իր կոմիտասյան բնակարանն է տրամադրել, հայրն էլ ստիպված է եղել կրկին Իրաք վերադառնալ՝ ընտանիքի կեցության եւ որդու ուսման վարձը հոգալու համար: «Հայրս բառացիորեն զոհվում էր Իրաքում, աշխատում վտանգավոր պայմաններում, բայց ուրիշ ճար չունեինք: Եղել է շրջան, որ  մայրս, քույրս, ես ու եղբայրս  երկու տարով հորս չենք տեսել»,- Aravot.am-ին պատմում է երիտասարդը::

Նա հիմա էլ  ցանկանում է  ուսումը շարունակել ասպիրանտուրայում. «Չնայած գերազանց եմ ավարտել մագիստրատուրան, բայց ասում են՝ պետք է վճարովի սովորեմ ասպիրանտուրայում, վարձն էլ 800000 է: Եթե չկարողացա վճարել, Հայաստանում հաստատվելու երազանքս չի իրականանա»,- սրտնեղում է երիտասարդը:

Մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտում»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031