Լրահոս
Օրվա լրահոսը

Նվարդ Մանասյան. «Ուժին իրավունքով ենք պատասխանելու» (Տեսանյութ)

Հուլիս 12,2012 15:52

ՖՈՏՈԼՈՒՐ

 «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսում զուգահեռներ անցկացնելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի՝ Կուկուի կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած Պողոս Պողոսյանի եւ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դարձյալ անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի ողբերգական միջադեպերի միջեւ՝ կարծիք հայտնեց, որ այն ժամանակ հասարակությունն իր մեջ ուժ չգտավ, չկարողացավ ինքնակազմակերպվել եւ պայքարել քրեաօլիգարխիկ համակարգի դեմ:

 Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Նվարդ Մանասյանից, Aravot.am-ը հետաքրքրվեց, քանի որ Վահե Ավետյանի եւ նրա ընկերների հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առիթով հասարակությունը ոչ միայն ընդվզեց, այլ շարունակում է պայքարը՝ արդարության հասնելու պահանջով, հնարավո՞ր է, որ սա  դառնա Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման սկիզբ, որը մեր երկիրը կուղղորդի օրենքի ճանապարհով: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հասարակությունը հետամուտ է լինելու եւ ջանալու է, որ Հայաստանն օրենքի երկիր դառնա:

Տիկին Մանասյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդարացի՞ է համարում Ռուբեն Հայրապետյանի ունեցվածքը խլելու, նրա նկատմամբ պատժի առավելագույն չափ կիրառելու մասին հնչող կոչերը: Այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանն օրենքի երկիր դարձնելու հեռանկարը, համարժեք չե՞ն դառնում նման կոչերը օլիգարխների պահվածքին: Տիկին Մանասյանը պատասխանեց. «Քաղաքացիները զայրույթի մեջ կարող է նման բաներ ասել են, բայց մենք հայտարարել ենք, որ ուժին իրավունքով ենք պատասխանելու: Մեր պետությունը չի ստեղծվել, որպեսզի անընդհատ հաշվեհարդար տեսնենք, ինքնադատաստանով կարգավորենք հարաբերությունները, այնպես, ինչպես տարբեր օլիգարխներ փորձել են անել»:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031