Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թուրքիան փորձել է քաղաքականացնել հայազգի ռեժիսորի ֆիլմերը

Հուլիս 12,2012 15:45

Թուրքիայում ծնված, բայց հայկական ծագում ունեցող ռեժիսոր Օզջան Ալպերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին:

«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմով ցանկացել է ցույց տալ Թուրքիայի ժողովուրդների մերժված եւ անուշադրության մատնված մշակույթը. «Աշխատանքիս բարդությունը կայանում է նրանում, որ ընտրածս թեմաները Թուրքիայում քաղաքական խնդիրներ են առաջացնում, մինչեռ նպատակ չունեմ քաղաքան ինչ-որ գաղափարախոսություն տարածել: Թուրքիան նմանեցնում եմ բազմաբնակարան շենքի, որի սենյակներում գտնվող ազգերի մշակույթը փակի տակ է: Հերոսը քուրդ կին է , բայց խնդիրը բոլոր ազգերին է վերաբերում, այդ թվում՝ Եղեռն տեսած հայերին»:

Ընդհանրացնելով հերոսուհու կերպարը՝ ռեժիսորը նշեց, որ կանայք հասարակական հիշողության կրողն են. «Թուրքիայում արգելված է եղել այլ լեզուների գործածությունը, եւ կանայք են իրենց լեզվով պահպանել եւ սերունդներին փոխանցել ազգի պատմությունն ու մշակույթը»:

Օզջան Ալպերը նկատեց, որ վերջին շրջանում Թուրքիայում մեղմացել է ազգերի հանդեպ անհանդուրժողականությունը. «5 տարի առաջ նման ֆիլմ չէի համարձակվի նկարահանել: Ֆիլմը դիտել է 40.000 մարդ, սակայն իրական հերոսները ճնշումների չեն ենթարկվել: Նրանք բացահայտ պայքարում են իրենց իրավունքների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031