Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի ավելի քան 40 երկվորյակ իրար հանդիպեց Կասկադում.(Ֆոտոշարք)

Հուլիս 12,2012 16:03

Երեկ Կասկադում էին հավաքվել ավելի քան 40 երկվորյակներ: Նրանք մասնակցում էինն «THE TWINS. БЛИЗНЕЦЫ» դոկումենտալ պրոեկտին: Մտահղացման հեղինակ Լենա Ֆրոլովա-Տրուֆանովան ասում է` այս նախաձեռնությունը իրականացնում են 2008 թվականից ու որոշել է տարածքային իմատով ընդլայնել այն. «Այս ծրագրի ընթացքում Ռուսաստանում արդեն արվել է նմանատիպ լուսանկար: Հայաստան եկել եմ մեկ տարի առաջ եւ որոշեցի այստեղ նույնպես առաջարկել դա: Այսօր արդեն տեսնում եք արդյունքը: Այստեղ են Երեւանում բնակվող երկվորյակները: Ամենափոքր երկվորյակները դեռ 1 տարեկան չկան, իսկ տարեցները երկու տատիկներն են`76 տարեկան»:

Յոթ ամսյա աշխատանքի նպատակը ֆոտո նախագիծն է եւ ազգային ժամանակակից նկարը: Ըստ կազմակերպչի սրանով իրենք որոշակի դեր կխաղան պատմության մեջ:
«Ցանկանում եմ այս ծրագիրը իրագործել նաեւ Աֆրիկայում»,- ասում է Լենան:
Անի Ծատուրյանը Էլենայի եւ Էմիլի երկվորյակների մայրն է: Իր երեխաների մասին ասում է` երկվորյակները ոչնչով նման չեն իրար, ունեն շատ տարբերություններ` թե’ արտաքնապես, թե’ բնավորության գծերով ու հնարավոր չէ շփոթել նրանց. «Շփոթում ենք միայն ամուսնուս եղբոր տղաները, ովքեր նույնպես երկվորյակ են ու շատ նման են իրար»:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031