Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլիացի ռեժիսոր. պետությունն ուշադրություն չի դարձնում Չիլիի կինեմատոգրաֆիային

Հուլիս 12,2012 15:36

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում չիլիացի ռեժիսոր Խոսե Լուիս Տորրես Լեյվայի «Ամառ» ֆիլմը մասնակցում է միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին: «Ամառը» ներկայացնում է Չիլիի հարավում գտնվող առողջարանում հանգստացողների եւ աշխատակիցների կյանքը. նրանք հանգստանում են բնության գրկում, մեքենա վարել սովորում, համբուրվում առաջին անգամ՝ աստիճանաբար ի հայտ բերելով երջանկության պատառիկներ:

Ռեժիսորը զգալի թվով կարժամետրաժների եւ տեսաֆիլմերի հեղինակ է, սակայն «Ամառը» նկարահանել է ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով. «Ֆիլմերում արտահայտած հիշողություններս պահպանվել են դեռեւս մանկուց, երբ ապրում էի տատիկիս ու պապիկիս հետ ու ամեն օր ուսումնասիրում մեր գյուղը: Ֆիլմով ցանկացել եմ ցույց տալ հերոսների ընտանեկան հարաբերությունները եւ թե ինչպես են դաստիարակում երեխաներին»:

Խոսելով Չիլիի կինեմատոգրաֆիայից՝ Խոսե Լուիս Տորրես Լեյվան փաստեց, որ այն բուռն զարգացում չի ապրում. «Ֆինանսական միջոցները բավարար չեն եւ պետությունն ուշադրություն չի դարձնում կինեմատոգրաֆիային: Բացի այդ՝ այլ երկրների եւ Չիլիի կինոռեժիսորների միջեւ համագործակցությունը թույլ է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031