Կիսաավարտ մնացած նորակառույց շենքերից տուժած բնակիչների շահերը պաշտպանող քաղաքացի Սոնա Մաղաքյանը այսօր մեր զրույցում պատմեց տրանսպորտի եւ կապի նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած իրենց զրույցի մասին: Ըստ նրա. «Պարոն Բեգլարյանը միակն էր աթոռավորներից, որ ընդունեց, որ պետական ատյաններում խնդիր կա»:
Ս. Մաղաքյանի խոսքերով՝ անօրինականության «ռեկետի» հիմնադիրը նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է . «Տա Աստված, որ մեր նախագահը մեզ լսի ու մեզ իսկապես ազատի Երվանդ Զախարյանից . կադաստրն էլ կփրկվի, քաղաքապետարանի հատուկ շինություններն էլ կփրկվեն, հայ ժողովուրդն էլ կփրկվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ