Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իտալացի գրավաճառը բարձրաձայնում է աղքատների խնդիրների մասին

Հուլիս 12,2012 15:00

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթի ֆիլմերից իտալացի ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեի «Տղամարդկանց դպրոցը» ներկայացնում է աղքատների հիմնախնդիրները: Դեռահասները ստիպված են հրաժարվել դպրոցից եւ աշխատել, ինչն անում են նաեւ քաղաքաբնակ երիտասարդ բանվորները:

Այսօր, «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմով չի ցանկացել պատմել միայն Իտալիայի աղքատների մասին, քանի որ աղքատությունն ընդգրկում է ողջ աշխարհը. «Սովորաբար, աղքատ մարդկանց սոցիալական խնդիրների մասին քիչ են բարձրաձայնում: Հերոսները ընկերներիս ընտանիքների անդամներն են, որոնց խնդիրները ուսումնասիրել եմ տարիներ շարունակ: Փոխադարձ ճանաչողությունը դերասաններին թույլ է տալիս վստահել եւ նվիրվել ինձ: Սա իմ կյանքի պատմությունն է նաեւ, քանի որ ինքս աղքատ եմ եղել»,- հավելեց ռեժիսորը: Կոտրոնեի խոսքով` մարդկանց մեծամասնությունը չի կարող ընտրել այն աշխատանքը, որը ցանկանում է. «Այդ պատճառով ստիպված ես կյանքդ տխուր անցկացնել: Աղքատներին դիտարկում են որպես ցածր խավ` ուշադրություն չդարձնելով նրանց հոգեվիճակին»:

Տոմմազո Կոտրոնեն իրեն չի համարում ռեժիսոր. «Ես գրավաճառ եմ եւ կապված գրքի հետ, չնայած որ աղքատների խնդիրներն եմ ցույց տալիս: Ֆիլմը մասնակցել է միջազգային կինոփառատոնների, սակայն Իտալիայում չեն ցանկանում այն դիտել: Հավանաբար, մեղքի զգացումը թույլ չի տալիս իրականության աչքերին նայել»:

Ինչ վերաբերում է գիրք-էլեկտրոնիկա հակամարտությանը, Կոտրոնեի կարծիքով` աղքատի համար էլեկտրոնիկան նշանակություն չունի. «Միեւնույնն է ` նա կարդալ չի կարող»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031