Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոպյան. Երբ խոսում են Արցախի ընտրություններից՝ Ադրբեջանը լարվածության մեջ է հայտնվում

Հուլիս 12,2012 14:55

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, խոսելով հուլիսի 19-ին Ղարաբաղում կայանալիք ընտրություններից, նշեց, որ այնտեղ հասարակության մեջ կա համախմբվածություն, եւ շեշտեց, որ չպետք է կարեւորել, թե ով կընտրվի, կարեւորը՝ Արցախում կայանալիք ընտրությունների երեւույթն է. «Արցախի բնակչության համար ընտրությունները դարձել են առօրյա քաղաքական գործընթացի շարունակական նորմալ երեւույթ: Իսկ այն, որ հաճախ ասվում է, թե Ղարաբաղում չկա ընդդիմություն՝ իրականությանը չի համապատասխանում, եւ նման կարծիք հայտնողների համար  ընտրությունները հնարավորություն կտան գտնել իրենց տեղը»,- ասաց Մարգարովը:

Քաղաքագետ Հարություն Մեսրոպյանն էլ, Արցախում կայանալիք ընտրությունների մասին հետեւյալ կարծիքի է. «Արցախի ընտրությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի մի պետություն, որն անկախ նրանից, մյուս պետությունները ընդունում են իրեն, թե՝ ոչ, այն գործում է: Չճանաչված պետության մեջ դրանք անցկացվում են արդեն  չորրորդ անգամ: Եվ դա շատ կարեւոր է: Բացի այդ՝ ամեն անգամ, երբ ամբողջ աշխարհում խոսք  է գնում Արցախի ընտրությունների մասին՝ Ադրբեջանը հոգեբանական ճնշվածության, լարվածության մեջ է հայտնվում: Իսկ ինչ վերաբերվում է որակին՝ դա այլ հարց է, միայն  մեր խնդիրն է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031