Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե հավաքարարի ծեծեին, սպանեին՝ Հայրապետյանին պետք չէ՞ր պատժել» (Տեսանյութ)

Հուլիս 12,2012 14:48

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ պետք է բոլոր օլիգարխներին կանչել պատասխանատվության, որոնք հանցագործություններ են կատարել, այսօր կայացած մամուլի ասուլիսում «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը պատասխանեց, որ իհարկե հերթական դեպքն է, սակայն իր հասարակական վտանգավորության առումով առաջին անգամ գործ ունենք դեպքի հետ, երբ քրեաօլիգարխիկ համակարգը ձեռք է բարձրացնում ՀՀ անվտանգության ազգային երաշխավորի` բանակի սպայի վրա: «Երբ բանակի երաշխավորը ինքը վտանգված է, հասարակությունը պետք է գիտակցի, ինչ վտանգի առաջ է կանգնած ինքը: Մենք այս օրերի ընթացքում չտեսանք Զինված ուժերի դատապարտող հայտարարությունները, և սա մեզ հուշում է, որ մենք պետք է ինքնակազմակերպվենք: Սա,հստակորեն, հասարակական վտանգավորության այլ մակարդակ է»,- ասաց նա:

Aravot.am-ի հավելմանը, այսինքն, մյուս օլիգարխներին, ովքեր ՀՀ անվտանգության երաշխավորի վրա չեն ձեռք բարձրացնում, առավել մե՞ղմ պետք է վերաբերվել, բանախոսը հակադարձեց. «Սա այն դեպքն է, որ հասարակությունը միավորվելով, փորձ կուտակելով, պետք է պատասխանատվության կանչի իր նկատմամբ ոտնձգություն արած համակարգին եւ մենք վստահ ենք, որ հասարակությունը կմիավորվի, ինքնավստահությամբ կլցվի սեփական ուժերի նկատմամբ եւ այսուհետ բոլոր դեպքերի նկատմամբ կունենա արագ արձագանքման հնարավորություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031