Նախկին կրպակատերերից մեկն իր ապամոնտաժված կրպակը վերականգնելու հարցով, այսօր կառավարության շենք էր եկել՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպելու հույսով: Քաղաքապետին այդպես էլ չհանդիպեց ու դժգոհեց, որ իրենց կրպակների հարցն անուշադրության են մատնել:
Ի տարբերություն ներկա քաղաքապետի, դրական արտահայտվեց նախկին քաղաքապետի մասին՝ Գագիկ Բեգլարյանին տեսնելով.«Որպես մարդ եւ որպես գործիչ վատը չեմ համարում՝ չհաշված այն մոմենտը, որ բոլորս տեսանք»:
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի հարազատներից մեկն էլ ասաց, չի հասկանում, այդ ինչ «մոմենտի» մասին է խոսքը: «Դե , որ քաղաքապետի պաշտոնից հանեցին»,-բացատրեց նախկին կրպակատերը: «Եթե հանեցին, ինչու՞ նորից պաշտոն տվեցին… մի խումբ է, այդ խմբից, եթե մեկը բացակայում է, գործը «պռավալ» է գնում, դրա համար պիտի լրացնեն մեկը մյուսին»,- պատասխանեց մահացած զինծառայողի հարազատը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ