Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաձեռնող խումբ. «Արսեն Այվազյանի կողմից հնչեցրած մտքերում կան հակասություններ» (Տեսանյութ)

Հուլիս 12,2012 14:34

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի այսօր կայացած ասուլիսում, խմբի անդամ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը մտավախություն հայտնեց, որ Վահե Ավետյանի սպանության գործը փորձում են կոծկել: Նման տպավորություն նա ստացել է ՀՀ քննչական վարչության հատկապես կարևոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանի օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսից:

Ըստ Տիկին Ալավերդյանի, անզեն աչքով երևում է, որ Արսեն Այվազյանի կողմից հնչեցրած մտքերում կան հակասություններ և վկայում են նախօրոք և նախապես ուղղորդվող գործընթացի մասին: Այս ամենը հուշում է, որ այստեղ կա հերթական փորձ՝ գործը կոծկել Պողոս Պողոսյանի դեպքի նմանությամբ. այնտեղ էլ վրա հասավ մահը, բայց ամեն ինչ բնութագրվեց ոչ թե ծեծով սպանություն, այլ մեղմացնող հանգամանքներով:

Արսեն Այվազյանի ասուլիսի տողատակում տիկին Ալավերդյանը տեսնում է գործը «հինգ-տասը տարի պատժաչափի վերածելու» միտում, ինչը, նրա կարծիքով, ժողովրդի արժանապատվությունը նսեմացնելու նպատակ ունի: «Այն միտքը, որ այս գործընթացը քաղաքականացվում է, դարձյալ վիրավորում է ժողովրդի արժանապատվությունը: Այո, սա քաղաքական վերլուծության, քաղաքական մեկնաբանությունների անհրաժեշտություն ունեցող դեպք է»,-ասաց բանախոսը:

Խմբի մեկ այլ անդամ՝ Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց նախաձեռնության հետագա քայլերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031