Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի խմբի առաքելությունը հրադադարը պաշտպանելն ու միջադեպերի նվազեցումն է. Սերգեյ Մինասյան

Հուլիս 12,2012 14:13

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ օրերս Ֆրանսիայի դեսպանը նշեց, թե Մինսկի խմբի համանախագահները ընդգծված ակտիվություն են ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների փնտրման ուղղությամբ: Դուք կիսո՞ւմ եք դեսպանի կարծիքը, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց. «Այո. նույն համատեքստում խոսքը գնում է շփման գոտում միջադեպերի նվազեցման հարցին: Խոսքն այն մասին չէ, որ կակտիվանա բուն բանակցային գործընթացը, որովհետեւ ներկայումս բանակցային գործընթացն ակտիվացնելն անիրատեսական է: Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի համար գրեթե ընդունելի չեն, իսկ Ադրբեջանի համար՝ ընդհանրապես ընդունելի չեն: Եվ այդ փաստաթղթի տակ նրանք կամավոր չեն ստորագրի: Բայց հարկ է նշել, որ Մինսկի խմբի առաքելությունը հրադադարը պաշտպանելն է, եւ այդ միջադեպերի նվազեցումը ու հենց այդ ուղղությամբ էլ ներկայումս տարվում են աշխատանքներ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031