Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղամյան. «Ավաղ, քաղաքականացվում է ողբերգությունը»

Հուլիս 12,2012 14:11

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Հարսնաքարի» միջադեպին այսպիսի գնահատական տվեց. «Ուրվագծվում է այն, որ այդ ողբերգությունը, որի մասին շատ խորը գնահատական տվեց Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր դարձնում են շահարկումների առարկա»:

Վահե Ավետյանի հուղարկավորության, ակցիաների ժամանակ տեսնելով հայտնի դեմքերին՝ Գեղամյանը հիշել է Պողոս Պողոսյանի սպանությունը. «Չգիտես ինչու, նրա թաղմանը ոչ ոք այդ քաղաքական ուժերի լիդերներից չգնաց ու մոխիր չլցրեց իր գլխին: Ավաղ, քաղաքականացվում է ողբերգությունը: Հասարակ տեխնոլոգիաներ են, ուղղակի զարհուրում ես, թե ինչպես կարելի է  դրա վրա դիվիդենդ շահել: Երբ քաղաքական առումով հանրությանը նոր միտք, նոր ծրագիր ասելու չունեն, հարկադրված են նման ստոր գործարքների դիմել: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն, Ռոբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունեցող մարդ է, եւ հիմա չորս կողմից հարձակումներ են գործում, ուզում են գնալ իր օջախի վրա պիկետ անել: Ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այն ստորները, որոնք այս ամենը հրահրել են: Ես համերաշխությունս եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին ու ցավակցութունս՝ Վահե Ավետյանի ընտանիքին»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ինքն անձամբ չգնաց Վահե Ավետյանի հուղարկավորությանը, որովհետեւ այդ թեման շահարկվեց, ոչ մի ՀՀԿ-ական պատգամավոր չէր գնացել՝ նա պատասխանեց, որ «Ցավով եմ ասում, ես անձամբ ծանոթ չէի, չեմ կարծում, որ իմ մասնակցությունը կլիներ անկեղծ: Վիշտը բոլորինս է, բայց շահարկումներ անել հերթական անգամ հեռուստացույցի առջեւ երեւալու, ողբալի դեմքով երկու քայլ անելու ու կես ժամ հետո վետերոկում պիվա խմելու՝ դա իմ ձեւը չէ»:  Թե ով է այդպես արել՝ անուններ չտվեց՝ ասելով, որ հետաքննեք՝ իմացեք:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Շուշան Պետրոսյանի ամուսնու պե՞ս կվարվեիք՝ կսատկացնեի՞ք՝ նա պատասխանեց. «Իմ բանավոր խոսքը շատ ավելի տապալիչ ազդեցություն է ունենում, քան ֆիզիկական հնարավորություններս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031