Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղիները սպասարկող թիվ 259 եւ 275 ավտոբուսներն ու ներքաղաքային 1,2 եւ 3 երթուղիները այսօրվանից աշխատում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հարցին, թե այլ ընկերությանը պատկանող երթուղիով Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ավտոբուսների անվճար շահագործումը անօրինականություն չէ՞, նախարարը պատասխանեց. «Նրանք դժգոհում են, որ անօրինական են, նրանք էլ պնդում են, որ օրինական են: Հիմա ոսւումնասիրում ենք, ամենակարեւորը՝ երթուղիներն աշխատում են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վերոնշյալ երթուղիների վարորդները երեկ Աբովյանում ցույցի էին դուրս եկել՝ բողոքելով, թե Ծառուկյանի բարեգործությունը իսկական չարագործություն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ