Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Պետք չէ դրանից մեծ տրագեդիա սարքել»

Հուլիս 12,2012 12:54

«Արդարացի է Նիկոլ Փաշինյանի այն դժգոհությունը, թե իրենց խմբակցությունը չի տվել իր թեկնածությունը՝ որպես ԱԺ Էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի, բայց իրեն նշանակել են: Սա նուրբ իրավական հարց է, բայց պետք չէ դրանից մեծ տրագեդիա սարքել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա խոսեց մի շարք թերություններից, որոնք նկատվում են հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման հարցում: Մասնավորապես նախագահության նշանակման հարցում կա երկու նորմերի միջև հակասություն: Ա. Մինասյանը մանրամասնեց. «Նորմերից մեկն ասում է, որ հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը նշանակվում են ԱԺ նախագահի կողմից: Մյուս նորմի համաձայն՝ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր կուսակցությունների խմբակցություններին վերապահված է առաջադրել իրենց ներկայացուցիչներին»:

Անդրադառնալով հանձնաժողովի նախագահությանը՝ պարոն Մինասյանը նշեց. «Ամենամեծ թերացումն այն է, որ մյուս խմբակցությունների անդամները հանդես են գալիս ընդամենը հանձնաժողովի անդամի կարգավիճակով, միայն Հանրապետական կուսակցությանն ու ՀԱԿ-ին է վերապահված ստանձնել նախագահությունը: Մինչդեռ եթե մյուս կուսակցություններին էլ հնարավորություն տրվեր նախագահելու, կամ փոխնախագահելու, ապա նրանց վարքագծին ևս հնարավորություն կլիներ հետևելու»:

Իսկ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը, Ա. Մինասյանն այս հարցում ևս թերություն է տեսնում. «Էթիկայի կանոնների խախտման առումով հանձնաժողովի կայացրած որոշումը իրավական լուրջ հետևանքներ չունի, պարզապես փաստում ենք, որ այս կամ այն պատգամավորը թույլ է տվել էթիկայի նորմի խախտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031