Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ. «ԲՀԿ-ի հետ առանձին համագործակցության ձեւաչափեր ճշտելու խնդիր դրված չէ»

Հուլիս 12,2012 12:16

Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հարցազրույցից

-Գերագույն ժողովը որեւէ կերպ անդրադարձե՞լ է «Բարգավաճ Հայաստանի» հետ հարաբերությունների թեմային։ 
-Նախընտրական շրջանում ԲՀԿ-ի հետ համագործակցություն եղել է միասնական շտաբի շրջանակում։ Այդ փուլն ավարտված է, եւ դա կարող է օգտակար լինել նաեւ հետագա ինչ-ինչ ձեւաչափով համագործակցության համար։ Բայց «Բարգավաճ Հայաստանի» հետ առանձին համագործակցության ձեւաչափեր ճշտելու խնդիր, որպես այդպիսին, դրված չէ։
-Չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն այնուամենայնիվ առանձնանում է «այլընտրանքային» մյուս ուժերից, այն առումով, որ ծանրակշիռ ներկայություն ունենալով խորհրդարանում, կարող է էական դերակատարություն ունենալ առաջիկա քաղաքական զարգացումներում։ 
-Նախագահական ընտրություններն իրենց տրամաբանությամբ եւ բնույթով ընդհանրապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից։ Այդ տեսակետից խորհրդարանում ավելի կամ պակաս ներկայացված լինելու հանգամանքը, չեմ կարծում, թե շատ մեծ նշանակություն է ունենալու նախագահական ընտրություններում։
Մենք ունենք նախադեպ, երբ խորհրդարանում փոքր խմբակցություն ունեցող քաղաքական ուժը նախագահական ընտրություններում մի քանի անգամ ավելի բարձր ցուցանիշներ է արձանագրել, եւ ճիշտ հակառակը։ Այս առումով, նախագահական ընտրությունները դիտում ենք որպես առանձին գործընթաց մեր մատնանշած կարեւորագույն խնդրի՝ ամբողջական իշխանափոխության համատեքստում։
Այդ խնդրի շուրջ ընդհանուր քաղաքական համաձայնության գալու դեպքում միայն կարելի է քննարկել համագործակցության կոնկրետ ձեւաչափերի հարցը։ Հակառակը՝ ի սկզբանե անձի շուրջ համախմբվելու, այս կամ այն թեկնածուին պաշտպանելու խնդիր դնելը կնշանակեր փառավոր կերպով այդ գործընթացը ձախողել։
   Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031