Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստան այցի ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է անում, բարձրաձայնում բարեփոխումների աջակցության մասին

Հուլիս 12,2012 12:11

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն, ով այսօր պաշտոնական այցով Հայաստանում է, կարևորեց հրադադարի խիստ պահպանումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վրա և շփման գծում` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նախապայման և երաշխավորեց ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխման ջանքերին:

Զանյեն ասել է, որ ԵԱՀԿ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից խթանվող գործընթացին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` նպաստելու հակամարտության բանակցային խաղաղ կարգավորմանը և իր մտահոգությունն է հայտնել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում զարգացումների վերաբերյալ` հատկապես ճակատային գծին մոտ բնակվող քաղաքացիներին թիրախ հանդիսանալը:

«Կա ակնհայտ անհրաժեշտություն` անհապաղ իրականացնելու միջոցառումներ, որոնք կկայունացնեն մտահոգիչ իրավիճակը և կկանխեն կյանքերի հետագա կորուստը, որ անընդունելի է», – ասաց նա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: << Երկու կողմերի համար անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հակահարվածի միջոցներից, որոնք կհանգեցնեն հետագա սրման, ինչպես նաև հեռացնել դիպուկահարներին շփման գծից` այս է իմ ուղերձը. որով ես նաև հանդես եկա Բաքվում>>:

Զանյեն ընդգծել է, որ վստահություն ձևավորող միջոցառումների խթանումը, այդ թվում` մարդկանց շփումները հակամարտության կողմերի միջև, որի շուրջ համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում` ԵԱՀԿ առաջնահերթություն է:

Գլխավոր քարտուղարը նշեց` ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին Հայաստանի մասնակցության քսան տարին, որ լրացավ այս տարի, <<կարևոր հիմնաքար է>> և ողջունեց բարեփոխումների ուղին, որին երկիրը ձեռնամուխ է եղել:

«ԵԱՀԿ – ն պատրաստ է լիովին աջակցել երկրին` իր կանոնակարգիչ, տնտեսական, ոստիկանության, դատական և ժողովրդավարական հիմնարար բարեփոխումներում, այդ թվում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, որը սերտորեն ներգրավված է բարեփոխումների գործընթացում», – նշել է նա:

Ողջունելով մայիսի 6 -ի խորհրդարանական ընտրությունների խաղաղ անցկացումը` Զանյեն նաև կարևորեց հաջորդ տարվա նախագահական ընտրությունների նախաշեմին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի  Ընտրությունների դիտորդական առաքելության նշած թերություններին ժամանակին անդրադառնալը ` «օգնելու բարելավել ընդհանուր վստահությունը գործընթացին» ընթացքում Գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Երևան այցով Գլխավոր քարտուղարն ավարտում է իր` Հարավային Կովկաս ուղևորությունը, որը սկսվել էր Բաքվում հուլիսի 8 – 9 – ին, որին հաջորդեց  հուլիսի 9 – 11-ի այցը Թիֆլիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031