Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունու դատավճիռը հրապարակվեց առանց հարազատների ներկայության

Հուլիս 12,2012 12:02

Էրեբունի-Նուբարաշեն համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու գործով վճիռը: Արտագնա դատական նիստին մասնակցելու էին եկել Արծրունու հարազատները՝ կինը, եղբայրը: Սակայն չնայած այն հանգամանքին, որ փաստաբան, Արծրունու ներկայացուցիչ Ռուբեն Ռշտունին երկու անգամ ընդհատեց վճռի հրապարակումը, ասելով, որ հարազատներին ներս չեն թողել՝ դատավորը շարունակեց հրապարակել:

Ըստ վճռի, Արսեն Արծրունու նկատմամբ կայացրած 1996թ. դեկտեմբերի 10-ի թիվ 10 դատավճիռը կվերանայվի, կհամապատասխանեցվի ՀՀ  քրեական օրենսգրքի 222-ի առաջին մասի եւ 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, սակայն նրա խափանման միջոցը թողնվեց անփոփոխ:

Դատական նիստից հետո Aravot.am-ի հարցին, թե արդյոք հայաստանյան դատարաններում դատավճռի վերանայման դեպքում խափանման միջոց փոխելու դեպքեր եղե՞լ են, նախագահող դատավորը պատասխանեց, որ այդպիսի դեպքերը շատ են եւ կապված է հանցագործության տեսակից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031