Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ և ՀՀ կառավարությունները մեկնարկում են հակակոռուպցիոն իրազեկման ծրագիր

Հուլիս 12,2012 12:00

Ս.թ. հուլիսի 12-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես նշանավորեցին հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը:

77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից և իրականացվում է 2008թ. ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից ստորագրված Միջուկային և ռադիոակտիվ  նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է մեծացնել Հայաստան մուտք գործող և Հայաստանից մեկնող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների իրազեկվածությունը հակակոռուպցիոն հարցերի շուրջ` նրանց համար պարզաբանելով սահմանային անցակետերում և մաքսակետերում կիրառվող ընթացակարգերը: Այս նպատակով պատրաստվել են թերթոններ, պաստառներ, սոցիալական գովազդ հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր հեռարձակելու համար, իսկ տպագիր նյութերը թարգմանվել են անգլերեն ու ռուսերեն: Նյութերում ներկայացված է թարմ տեղեկատվություն Հայաստանի սահմանը հատող և մաքսակետերով անցնող քաղաքացիների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև կան զգուշացումներ կաշառքի անօրինականության մասին` քաղաքացիների կամ պետական պաշտոնյաների կողմից: Նյութերում նաև զետեղված եմ թեժ գծի հեռախոսահամարներ, որոնք քաղաքացիները կարող են օգտագործել Հայաստանի սահմանը հատելիս կամ մաքսակետերով անցնելիս ունեցած խնդիրների մասին հաղորդելու համար:

Հակակոռուպցիոն նյութերը բաժանվելու ու տեղակայվելու են Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում, այդ թվում «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում, Բագրատաշեն, Գոգավան, Բավրա, Մեղրի սահմանային անցակետերում և այդ նույն վայրերի մաքսակետերում, ինչպես նաև Այրում երկաթուղային կայարանի մաքսակետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031