Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը քաղաքականության հետ կապ չունի

Հուլիս 12,2012 11:57

 ԱԺ պատգամավոր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը.

Նախորդ օրվանից “Անվճար երթուղիներ” ծրագրի շուրջ զարգացող իրադարձությունները և ակնհայտորեն ուղղորդվող լրատվական հոսքերն ինձ պարտավորեցնում են մեկ անգամ ևս մանրակրկիտ անդրադառնալ թեմային:

Բարեգործական երթուղիները գործել են և գործում են բացառապես բնակչության խնդրանքով: Մենք մեծ ուրախությամբ այդ գումարները կուղղեինք այլ ոլորտներ, սակայն Հայաստանի այսօրվա սոցիալական վիճակն է ստիպում գնալ նման քայլերի: Մի քանի հազար մեր քաղաքացիներ օգտվում են “Անվճար երթուղիներ” ծրագրից` այն պարզ պատճառով, որ այսօր դրա կարիքն ունեն: Հարցրեք նրանց, ու բոլոր հարցերի պատասխանները կստանաք առաջին աղբյուրից:

Վստահեցնում ենք. ո’ր պահին Աբովյանի և հարակից բնակավայրերի բնակիչները կասեն, որ իրենց այլևս անվճար ավտոբուսներ պետք չեն, որ իրենց սոցիալական վիճակը լավացել է և կարող են օգտվել կոմերցիոն տրանսպորտից, մենք անմիջապես կհանենք բարեգործական երթուղին:

Երեկ շահարկվում էր գործադուլ անող վարորդների իրավունքի խնդիրը: Այդ վարորդները մեր քաղաքացիներն են, և նրանց հոգսերը մեզ նույնպես մտահոգում են: Հասկանում ենք նաև, որ իրենք պարտադրված են մասնակցել այսպես կոչված բողոքի ակցիային, և կարող են խնդիրներ ունենալ իրենց երթուղու տերերի հետ` անհնազանդության դեպքում: Նշեմ, որ երեկ օրվա ընթացքում մի քանի տրանսպորտային ընկերություններ հրապարակավ պատրաստակամություն հայտնեցին` աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում:

Երեկ համառորեն լուրեր էին տարածվում, թե ընդդեմ «Անվճար երթուղիներ» ծրագրի պատրաստվում են գործադուլ անել նաև որոշ տաքսու վարորդներ: Սրանով զավեշտը մտնում է նոր փուլ. տաքսիների հաճախորդները և անվճար ավտոբուսներից օգտվող մեր քաղաքացիները սոցիալական տարբեր շերտեր են ներկայացնում: Ավելի պարզ` Կոտայքի մարզից տաքսիով Երևան եկողը երբեք չի նստում բարեգործական ավտոբուս և հակառակը:

Այս դրվագը և որոշ այլ մանրամասներ փաստում են, որ “ընդդեմ բարեգործության” ակցիան նախապես պլանավորած և այլ ուժերի կողմից հրահրված միջոցառում է: Ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել իրականությունը. բարեգործական ավտոբուսներից օգտվում են հազարավոր մեր քաղաքացիներ և ցանկացած քայլ, որը ուղղվում է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի դեմ, անմիջապես հարվածում է մեր քաղաքացիներին: Երեկ ամբողջ օրը ԲՀԿ պատգամավորները և Կոտայքի մարզի ԲՀԿ ակտիվիստները հանդիպումներ են ունեցել ժողովրդի հետ` փորձելով հանդարտեցնել կրքերը, քանի որ իրավիճակը լարվում էր ժամ առ ժամ: Մարդիկ ցանկանում էին բողոքի ակցիաներ կազմակերպել և հրապարակային իրենց բողոքն արտահայտել` բարեգործական հիմնադրամի դեմ պրովոկացիայի կապակցությամբ:

Փաստենք, որ տեղի ունեցածն արտառոց է նույնիսկ հայաստանյան իրականության համար` կազմակերպել գործադուլ և ուղղորդված լրատվական արշավ` ընդդեմ բարեգործության: Սա շատ վտանգավոր նախադեպ է, և ես խորհուրդ կտամ առաջիկայում խուսափել նման քայլերից. դրանք բերում են ժողովրդի մեջ լարվածության կտրուկ մեծացման:

Ամփոփելով նշեմ, որ “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը քաղաքականության հետ որևէ կապ չունեցող կառույց է, որի միակ նպատակն է` սոցիալական դժվար պայմաններում օգնել մեր հասարակության տարբեր շերտերին: Հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը բոլոր ուղղություններով, իսկ ծավալները սեպտեմբեր ամսից կտրուկ մեծանալու են:

Ա1+

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031