Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մկրտչյան. «Բռնության հակված իշխանությունները սարսափում են ուղեղից»

Հուլիս 12,2012 10:37

Հատված գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հետ հարցազրույցից:

 – Պարոն Մկրտչյան, արդեն 10 օրից ավելի է, ինչ «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով սպանված Վահե Ավետյանին նվիրված ակցիաներ են տեղի ունենում, գնալով ավելի շատ մարդիկ են ընդգրկվում բողոքի ցույցերում, Սփյուռքը նույնպես իր բողոքի ձայնը բարձրացրեց, իսկ վերջին մոմավառության ժամանակ անգամ բախումներ եղան, ոստիկաններն ուժ կիրառեցին ցուցարարների նկամամբ…: Դեպքերի նման զարգացումը կանխատեսելի՞ էր Ձեզ համար։ Հասարակական այս ճնշումը որքանո՞վ կնպաստի բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործին։ – Դեպքերի նման զարգացումը կանխատեսելի էր բոլոր նորմալ մարդկանց համար՝ հաշվի առնելով բազմաթիվ սպանություններ մարսած իշխանությունների «ձիրքը» եւ փոքրիկ բանակներով զինված կիսատառաճանաչ օլիգարխ-պատգամավորների թյուր գոյությունը մեր իրականության մեջ։ Կկրե՞ն արդյոք մեղավորներն իրենց պատիժը՝ միայն մեզնից է այսօր կախված։ Բողոքի այս ալիքն արդեն միայն Վահե Ավետյանի համար չէ (հասարակության համար փնտրված մի մարդ, ով

անասունների պատճառով չհասցրեց նույնիսկ հասկանալ, թե ինչու պիտի ինքը մահանար), սա արդեն բոլորիս ինքնապաշտպանությունն է ու գիտակցված ընդվզումը մի ուժի դեմ, որը հակաազգայինից վերածվեց դասական բիրտ ուժի եւ անբարոյականության։ Չարը չարին երբեք չի պատժում, նա կամ պարզապես խժռում է, կամ ավելի զորացնում, եթե զոհը ոչինչ չի ուզում փոխել։

Վերջին մոմավառությունից հետո «Ֆեյսբուքի» Ձեր էջում գրել էիք. «Հուլիսի 8-ը ցույց տվեց, որ Հայաստանում ձեւավորված նոր տեսակը՝         ԿԻՆԱՆՏՐՈՊՆԵՐԸ

(շնամարդ), պատրաստ են բզկտել յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ սեռից, տարիքից, կուսակցական պատկանելությունիցՍա լրջորեն համախմբվելու պատճառ է։ Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց երկիրը մերն է, ոչ էս պուտանկեքինը, ու այն միասին պիտի փրկենք»։ Փրկության ի՞նչ ճանապարհ եք տեսնում այս իրավիճակից դուրս գալու համար, եւ ո՞րն է դա։

– Փրկության միակ ճանապարհը պայքարն է՝ խելացի պայքարը։ Բռնության  հակված  իշխանությունները սարսափում են  ուղեղից։ Պայքարի քայլերը նրանց համար պետք է անկանխատեսելի լինեն՝ նույնիսկ բացառելով բռնություն  կիրառելու  հնարավորությունը։ Բիրտ իշխանությունների դեմ հարկավոր է պայքարել հետեւողականորեն, բայց սա ամենօրյա պայքար է, մտքի վիճակ, իսկ առաջին հերթին՝ քաղաքացիական անհնազանդություն։ Մնացածն ինքնըստինքյան կգա։ Քրեական այս համակարգը քանդելը բոլորումն դժվար չէ. միայն կամք է պետք։

 

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031