Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի ավանդական միջազգային բաց առաջնության 6-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հինգ անընդմեջ հաղթանակից հետո առաջին ոչ-ոքին արեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Ռիչագովի հետ եւ 5,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս ունեն նույն Ռիչագովը, ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն, հնդիկներ Կորե Ակշայրաջը եւ Սունդար Շյամը, ինչպես նաեւ հույն Սպիրիդոն Կապնիսիսը: Այսօր՝ յոթերորդ տուրում, Գաբրիելը սպիտակներով խաղում է միջազգային վարպետ Սունդար Շյամի հետ:
Ռեթիմնոյում մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Տիգրան Մամիկոնյանը, 3,5 միավորով ընթանում է 48-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ