Օլիմպիական կրակի ճանապարհորդության 57-րդ օրը, երբ այն Անգլիայում անցնում էր Թեմզայի Հենլի քաղաքի փողոցներով, 27-ամյա մի երիտասարդ, որի հագուստը եղել է միայն մարզակոշիկները եւ որի մեջքին գրված է եղել «Ազատություն Տիբեթին», ինքնաշեն կրակով դուրս է պրծել փողոց եւ մի կարճ տարածություն վազելով իսկական ջահակրի՝ Բրիտանացի լեգենդար թիավարորդ սըր Սթիվ Ռեդգրեյվի առջեւով՝ ինքնակամ հանձնվել է ոստիկաններին: Նրան հասարակության բարոյականությունը վիրավորելու մեղադրանք է ներկայացվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ