«Քինգ դե Լյուքս»-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը Henaran.am-ի հավաստի տեղեկություններով հեռացել է Հայաստանից:
Դեռեւս պարզ չէ, թե ուր է նա ընտանիքի՝ կնոջ եւ անչափահաս երեխաների հետ: Նրա մտերիմների պատմելով, իրենք եւս անակնկալի են եկել:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Հարությունյանը հայտարարել է, որ ինքը կվերադառնա, երբ լուծվի իր սեփական ընկերության հետ կապված հարցերը: Հիշեցնենք, որ «Ծառուկյան» հիմնադրամը բարեգործական երթուղիներ է մտցրել այն ուղղություններով, որը շահագործում է «Քինգ դե Լյուքս»-ը: Երեկվանից ընկերության վարորդները գործադուլ են հայտարարել:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Արթուր Հարությունյանի հետ, սակայն նրա բոլորը հեռախոսահամարները կամ անջատված են, կամ անհասանելի են:
Կարդացեք նաև
Արմեն Դավթյան