Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք հաքերների զոհ են դարձել 255 էլ.փոստի հայկական հասցեներ

Հուլիս 12,2012 09:55

Թուրք հաքերները կոտրել են թվով 255 էլեկտրոնային փոստի հայկական հասցեներ: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այս հարձակումը կատարվել է դեռևս  մայիս ամսվա վերջին, սակայն հայկական կողմը նոր է իմացել այս մասին:

«Ընդ որում ադրբեջանցի հաքերները իրենց «Անտի-արմենիա» խմբում այս մասին գրել են և տարածում են նորությունը՝ վերագրելով իրենց»,-նշեց փորձագետը:

Ըստ փորձագետի, հաքերները սովորաբար կոտրում են ինչ որ կայք, ապա վերջինիս միջից ստանում են գրանցվածների էլ.փոստի հասցեները և գաղտնաբառերը: «Օրինակ եթե մի ֆորում գրանցվել ես, և այնտեղ քո գաղտնաբառը նույնն է, ինչ էլ. փոստինդ, ապա էլ ոչինչ չի փրկի՝ կդառնաս հաքերների զոհ»,-ընգծեց նա:

Կոտրված էլ. փոստերի բոլոր 255 հասցեների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031