Այսօր Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Տոլմայի փառատոնը:
Արդեն երկրորդ տարին է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տոլմայի փառատոն է կազմակերպում:
22 տաղավար ներկայացնող մասնակիցները ավելի քան տոլմայի 50 տեսակներ էին ներկայացրել:
Փառատոնը դեռ չսկսված` մասնակիցներն արդեն տոլմայի կռիվ էին անում, իսկ որոշ տաղավարներում էլ տոլման ոչ թե հյուրասիրում էին, այլ վաճառում. Մեկ հատի գինը սկսում էր հարյուր դրամից: Տոլման անվճար համտեսելու եկած հյուրերին այդ լուրը դժգոհությունների տեղիք տվեց: «Բայց ոչի՞նչ, որ մեզ կանչել են հյուրասիրելու»,- զարմացած հարցնում էին հյուրերը:
Կարդացեք նաև
Տաղավարի ներկայացուցիչներն էլ բողոքում էին, որ հյուրերը մի քանի տոլմա համտեսելուց հետո տնեցիների համար էլ են պահանջում: «Մեր ազգի մեջ կա մասսա, որ սիրում են չարաշահել… անվճար լինելու պատճառով, գալիս են՝ բալես մի հատ քեռիին, մի հատ պապային ու մի ցելաֆոն տանում են, մյուսներին չի հասնում»,- դժգոհեց տաղավարի ներկայացուցիչ Դավիթ Սահակյանը:
Տաղավարներից մեկում էլ խոհարարները հյուրերին բացատրում էին տոլմայի հայկական ծագումնաբանությունը.«Տոլման զուտ հայկական է, որը նշանակում է խաղողածին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ