Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ռուսաստանը ավելացնում իր զորքերի թիվը Գյումրիում

Հուլիս 11,2012 21:51

Այսօր  Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի  հզորացումը մի՞թե  կապված է հայ-ադրբեջանական  պատերազմի վերսկսման վտանգի հետ: «Ընդհանուր առմամբ ես դա ավելի շատ կբացատրեմ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ   Սիրիայի և Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններով: Մեծ Մերձավոր Արևելքում, որի գաղափարակիցը ամերիկյան նախկին ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը` Զբիգնեվ Բժեզինսկին էր, ամերիկացիների համար կարևոր է  ամբողջությամբ վերահսկելի դարձնե  ոչ միայն Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան , Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, Իրաքը, այլ  իրենց համար կարևոր է, որ դուրս բերեն Իրանի վերահսկողությունից Սիրիան և Լիբանանը: Լիբանանի պահով իրենց դա քիչ թե շատ հաջողվեց, չնայած Լիբանանում ևս իրանամետ Հեզբոլլա կազմակերպությունը շատ հզոր դիրքերում  է, բայց եթե Սիրիայում Բաշար ալ Ասադի կառավարությունը գահընկեց արվի, ապա տարածաշրջանում շատ շեշտակի կհզորանան ԱՄՆ-ի դիրքերը: Իսկ միակ պետությունը այդ տարածաշրջանում, որը դեմ է կոնկրետ ամերիկյան քաղաքականությանը, դա Սիրիան է, որի թիկունքում կանգնած է հզոր Իրանը`իսլամական հանրապետությունը, էնպես որ նույն  Ռուսաստանը, որը Իրաքից և Լիբիայից  հետո վերջապես հասկացավ, որ իրեն տարրականորեն խաբում են` ներքաշելով ՄԱԿ-ում հակաիրաքյան  ու հակալիբիական գործընթացների մեջ, հետագայում` ռազմական գործողությունների դադարելուց հետո, ամբողջությամբ էդ երկրներից վտարվում է` թե տնտեսապես, թե քաղաքականապես, թե ռազմականապես», -այսպես է մեկնաբանում Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա,  Սիրիան ու Իրանը, լինելով չընդունված երկրներ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների կողմից,  այդուհանդերձ հզոր են, ունեն հզոր բանակ և  միջազգային ասպարեզում համագործակցում են Ռուսաստանի հետ: Սրանով  պայմանավորված էլ Ռուսաստանը շահագրգռված  է պահպանել իր ռազմական ներկայությունը  Մեծ Մերձավոր Արևելքում: «Սիրիան միակ երկիրն է միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանն ունի ռազմածովային բազա, այն գտնվում է  Տարտուս նավահանգստում: Բացի դրանից Սիրիայում Ռուսաստանն ունի և տնտեսական, և ռազմական իր շահերը, որովհետև Ռուսաստանը ամենամեծ զենքի մատարակարարն է  սիրիական բանակին, Բաշար ալ Ասադին իշխանությունից  հեռացնելուց  հետո երբևիցե Սիրիան Ռուսաստանի հետ այդպիսի սերտ կապեր չի ունենա, և բացի դրանից  Սիրիան մարսելուց  հետո ԱՄՆ-ն և արևմտաեվրոպական պետությունները  կանցնեն Իրանում իշխանափոխության ծրագիրը իրագործելուն: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն կամաց-կամաց հզորացրեց իր   դիրքերը տարածաշրջանում` 90-ականների թվականների վերջում հաստատվեց Իրաքում,  Քուվեյթում, Բահրեյնում, Քաթարում, Աֆղանստանում, կամաց-կամաց Իրանը վերցվում է շրջանակի մեջ, այսինքն շրջապատված է  «թշնամական երկրներով», ասում է  քաղաքագետը:

Նրա մեկնաբանմամբ, թշնամական երկրների շարքին դասվում է նաև Ադրբեջանը, որը  թեև չի կարող բացեիբաց հակաիրանական քաղաքականություն վարել , քանի որ երկուսն էլ շիա-մահմեդական երկրներ են, բայց միևնույն ժամանակ համագործակցում է  ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի  հետ` դուրս գալով Իրանի դեմ: Բացի այդ, ըստ քաղաքագետի, ադրբեջական իշխանությունները շատ սերտ կապեր են հաստատել Իսրայելի հետ, որը ևս այս տարծաշրջանում   ամենակատաղի հակաիրանական  արտաքին  քաղաքանություն վարող երկրներից մեկն է: «Ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելը 1,6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի պայամանագիր է կնքել  Բաքվի հետ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով,  Թել- Ավիվը  խորհրդային ժամանակաշրջանից լքված մի քանի օդանավակայաններ է գնել Ադրբեջանի տարածքում, որը շատ մոտ է ադրբեջանա-իրանական սահմանին, և արագացված կերպով վերազինում ու թարմացնում է, որպեսզի Իրանի դեմ պատերազմ սկսելու դեպքում օգտագործեն », -ասում է Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետի խոսքերով` եթե Ռուսաստանը  վտարվի Մեծ Մերձավոր  Արևելքից, Հարավային Կովկասում  կմնա միայն Հայաստանը որպես դաշնակից, այդ դեպքում Ռուսաստանը  անգամ օդային ճանապարհով չի կարողանա զորք, պարեն ու զենք մատակարարել Գյումրիում տեղակայված իր 102-րդ ռազմաբազային: «Ռուսաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը  Կովկասյան  տարածաշրջանում: Ինքն ուզում է այսպես ասած կոմպլիմենտար քաղաքականություն վարել. ունենալով ռազմաբազա Հայաստանում,  կարող է մեծ քանակությամբ զենք վաճառել Ադրբեջանին, որը անտրամաբանական է: Եթե ինքը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանը պաշտպանում է  Աբրբեջանից և Թուրքիայից,  ո ՞ նց կարող է Ադրբեջանին նույն տիպի զենք մատակարարել, այն դեպքում, երբ ադրբեջանական իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանին վերջնականապես վտարել Ադրբեջանից: Օրինակ Ադրբեջանի  տարածքում գտնվող Գաբալայի ռադոլոկացիոն կայանը արդեն իսկ չի  վերահսկվում  ՌԴ-ի կողմից: Ռուսաստանը  դեռ չի դրսևորել արտաքին քաղաքական դոկտրինան, թե ինքը ում հետ ինչ հարաբերություններ ու շահեր պետք է ունենա և ինչպես պետք է էդ շահերը պաշտպանի: Նրա քաղաքականությունը մեր տարածաշրջանում կարելի է բնորոշել մեկ արտահայտությամբ ` պահի արտաքին քաղաքականություն », -ասում է քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031