Հայ մանրաքանդակագործ Էդուարդ Ղազարյանի «Անապատի քարավանը» կոչվող ոսկյա մանրաքանդակը Ֆրանսիայում Կաննի աճուրդում երեք օր առաջ վաճառվել է 460000 եվրոյով։ Քանդակը ստեղծվել է 1986թ-ին։ Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը՝ հայտնելով միայն, որ այն կմնա երկրում։
Հիշեցնենք,որ աշխարհահռչակ հայ միկրոքանդակագործ, այդ հազվագյուտ և բարդ արվեստի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը վախճանվել է այս գարնանը՝ ապրիլին՝ կյանքի 89-րդ տարում։
Էդուարդ Ղազարյանը ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:
Մանրամասները կարդացեք այստեղ: