Արցախից «Հետքի» խմբագրություն մի անհայտ անձ ուղարկել է մշակութային հուշարձանների ու բնապահպանական սպառնալիքների մասին վկայող լուսանկարներ:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ուղարկողը հրաժարվել է նշել իր անունը:
Առաջին լուսանկարում Մաղավուզի քաղաքատեղ Բերդավանի ուրվանկարն է, կարմիր գծով մոտավորապես նշված են քարածխի արդյունահանման համար փորված տեղերը:
Այս լուսանկարում շրջանակի մեջ է առնված սպանված եղնիկը: Եղնիկների որսն Արցախում արգելված է, մենք դա ճշտեցինք ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունից: Ուղարկողն անվտանգության նկատառումներից ելնելով` հրաժարվել է նշել որսի վայրը: Սակայն լուսանկարն արվել է 2011 թվականի նոյեմբերին:
Իսկ ստորեւ ներկայացվող լուսանկարները փաստում են, որ Ղարաբաղում անտառների զանգվածային հատում է կատարվել (2011 թ., դեկտեմբեր):