Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային խարդախներն իրենց ցանցն էին փորձում գցել նաեւ Սերժ Սարգսյանին

Հուլիս 11,2012 18:17

Էլեկտրոնային փոստով հաճախ նամակներ եմ ստանում, որոնց նամակագիրները ներկայանում են  որպես աֆրիկյան  որեւէ  երկրում գործող  փաստաբան: Ընդ որում՝ այդ նամակները  միայն  իմ էլփոստին  չեն ուղարկված, այլ՝ ընդհանուր ինչ-որ հասցեով: Նամակագիրները հայտնում են, որ այդ երկրում բիզնես գործունեություն ծավալած  Սարգսյան ազգանունով մի  մեծահարուստ մահացել է՝ թողնելով մեծ  ունեցվածք, եւ  նրա ժառանգությունը ստանալու  համար խնդրում  են  իմ համաձայնությունը :

Գիտենալով, որ  էլեկտրոնային փոստն օգտագործվում է տարբեր կարգի խարդախների կողմից՝ նման նամակներին ուշադրություն չեմ դարձրել: Սակայն վերջին՝ հուլիսի 11-ին ստացած նամակը խորհելու տեղիք տվեց: Նամակի տեքստի առաջին բառերն էին՝ «հարգելի Սերժ Սարգսյան»:

Կարծում եմ, որ  խաբեբաներին հրապուրում է հենց ազգանունը, նրանք կարծում են, որ  Հայաստանի նախագահի ազգակիցը  որոշակի  փող կունենա, ինչը  կարելի է խաբեությամբ կորզել:

Վերջին  նամակը, եթե հավատանք դրա հեղինակին, Տոգոյից է: Հայտնվում է , որ 2003թ այդ երկրում ավտովթարից ընտանիքով զոհվել է «Շելլ»  ընկերության աշխատակից Չերնենկո Սարգսյանը, ով թողել է 9,5 միլիոն ԱՄՆ  դոլար : Փաստաբանը՝ իբր  5 տարի որոնել է նրա հարազատներին եւ չի գտել, ստիպված նամակներ է ուղարկել վերոհիշյալ բովանդակությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031