Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղանդների դեմ պայքարը օրենսդրության շրջանակներո՞ւմ է (Տեսանյութ)

Հուլիս 11,2012 17:56

Aravot.am-ը «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենց պայքարն օրենքի սահմաններում է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ աղանդ հասկացությունը, փոխարենը այն, ինչ նկատի ունի Ամարյանը, օրենսդրությամբ համարվում է կրոնական կազմակերպություն: Ամարյանը խոսում է աղանդների անթույլատրելիության մասին, այնինչ ՀՀ սահմանադրությամբ արգելված է խտրականությունը՝ կախված կրոնից, եւ 26 հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք»: Հետաքրքրվեցինք՝ ինքն արդյոք դե՞մ է ՀՀ Սահմանադրության այդ դրույթներին:

Այս հարցերին Ա. Ամարյանն այսպես արձագանքեց. «Սահմանադրության երկրորդ կետը տալիս է, որ եթե այդ կրոնական կառույցները խախտում են, պետք է արգելել և պայքարել դրանց դեմ: (Մեջբերում ենք Սահմանադրության 26-րդ հոդվածի այդ երկրորդ դրույթն՝ պրն Ամարյանի մեջբերման հետ համեմատելու համար. «Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար».- Տ. Հ.):  Այնպես որ, Սահմանադրությանը դեմ չեմ գնում, եթե առաջին մասով խախտում է համարվում, ապա ես գնում եմ երկրորդ մասով»:

Աղանդ բառի օգտագործման հետ կապված հարցի մասին էլ ասաց. «Ո°վ ասեց, որ գոյություն չունի, եթե մեզ մոտ ընդունված չէ, կամ շրջանառության մեջ չէ, ապա կան միջազգային նորմեր: Դուք երբեք մի մոռացեք, որ մեզ մոտ կա երկակի օրենսդրություն: Եթե ներքին պետական համապատասխան օրենքներ չունենք, կարող ենք միջազգային նորմերով ղեկավարվել: Ինչքանո°վ եք տեղյակ որ մենք չունենք…կան տարբեր օրենքներ, օրինակ «մադելնի զակոն»-ը` ԱՊՀ  երկրների համար, որտեղ կա կրոնական կառույցների մասին, և որը Հայաստանը ստորագրել է»: 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031