Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀԱԿ ակտիվիստների հերթական դատական նիստը: Ուղիղ 4 ժամ մեղադրական ճառը կարդալուց հետո՝ մեղադրող դատախազն ասաց, որ իր ինքնազգացողությունը վատ է ու խնդրեց ընդմիջել, հետաձգել դատական նիստը: Սա հունից հանեց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանին. «4 անգամ նույն բանն եք կարդում, մեր ինքնազգացողությունն էլ է վատ»:
ՀԱԿ մյուս ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս Գեւորգյանը նույնպես կոչ արեցին շարունակել դատական նիստը: Այնուամենայնիվ, դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 14-ին, ժամը 12.00-ին:
Լրագրողները երբ դատախազից հետաքրքրվեցին, թե իր մեղադրական ճառն ինչո՞ւ այդքան երկար տեւեց՝ նա վստահեցրեց, որ կարգն է այդպիսին:
Կարդացեք նաև
Պաշտպան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պրակտիկայում սա ամենաերկար մեղադրական ճառն էր: Ընդ որում, այն նույնիսկ կիսատ մնաց:
Մանրամասները՝ շուտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ