«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրներին նշեց, որ մորմոնների կողմից հիմնադրամը հսկայական նվիրատվություններ է ստացել և կասկած հայտնեց. «Պիտի պարզվի, թե ինչու է այն ֆինանսական աջակցություն ցուցաբերում «Սիվիլիթասին»:
Aravot.am-ն այս կապակցությամբ պարզաբանումներ ստացավ «Սիվիլնեթ» կայքի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանից: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Մենք առաջին անգամ ենք նման բան լսում: Եթե այցելեք մեր կայք՝ «Սիվիլիթասի» ներսում» խորագրի ներքո, հայերեն և անգլերեն լեզուներով տեղադրված են բոլոր նվիրաբերությունների մասին պատմող նյութեր, թե գումարներն ինչպես են փոխանցվել և ինչ նպատակներով: Հենց «Սիվիլիթասի» դեմ գործը բացվեց, այս խոսակցությունները սկսեցին տարվել, այնինչ՝ ամեն ինչ մանրամասնորեն տեղադրված է մեր կայքում»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև