Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհից երկրորդ անգամ անտուն եւ չքավոր դարձավ

Հուլիս 11,2012 17:38

Հուլիսի 8-ին Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում այրվել է 46-ամյա Արմինե Ալեքսանյանի 3 սենյականոց ֆիննական վագոն-տնակը: Նա «Առավոտի» թղթակցին ասաց, որ հրդեհից ոչնչացել է նախորդ տարիներին վարկով ձեռք բերած սառնարանը, կահույքը, նաեւ հեռուստացույցը, անկողինը եւ այլն:

Արմինեն կարծում է, որ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի կարճ միացումը: Վագոն-տնակից կտորներ են մնացել, գույքից եւ փաստաթղթերից փրկվել է միայն Արմինեի անձնագիրը. այն գտնվում էր անձնագրային բաժանմունքում, որպեսզի նորով փոխարինվի:

Կինը հիմնական աշխատանք չունի, նա օրավարձով իջեւանցիներին օգնում է տնային գործերում: Արմինե Ալեքսանյանի տունը երկրորդ անգամ է այրվում: 1991թ. Լեռնային Ղարաբաղի Լենինավան գյուղում նրա տունն այրվել է ադրբեջանցիների ոտնձգություններից, ընտանիքը տեղափոխվել է Իջեւան, օթեւանել տեղի հյուրանոցում: Հետո Արմինեի ամուսինը գնացել է Ռուսաստան եւ չի վերադարձել: Ներկայումս Արմինեի չափահաս երկու տղաները ու աղջիկը Ռուսաստանում են, սակայն հնարավորություն չունեն մորը օգնելու: Հրդեհի հետեւանքով կինը եւ իր դպրոցական աղջիկը կացարան չունեն: Նրանց իր վագոն-տնակում ժամանակավորապես ընդունել է իջեւանցի ընկերուհին:

Արմինե Ալեքսանյանը օգնության խնդրանքով դիմել է Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Քաղաքապետն ասաց, որ նրան օգնելու համար համայնքի բյուջեի հնարավորությունները սուղ են, սակայն ըստ հնարավորի կաջակցեն անտուն, առանց գույքի մնացած ընտանիքին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031